Amazon-ը մտադիր է Մեծ Բրիտանիայում գործարկել Amazon Autos ծառայությունը, որը նախատեսված է առցանց ավտոմեքենաների վաճառքի համար։ Ծրագրերի համաձայն՝ հաջորդ տարվա սկզբից երկրի բնակիչները այս հարթակի միջոցով կկարողանան ձեռք բերել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներ։
Այսպիսով, Amazon Autos ծառայությունն առաջին անգամ դուրս կգա ԱՄՆ-ից դուրս։ Մեծ Բրիտանիայում նախագիծը կիրականացվի Hyundai-ի հետ համատեղ: Բացի այդ, գնորդները կկարողանան պլատֆորմի միջոցով պատվիրել ավտոմեքենաներ, որոնք առաջարկվում են երկրի տարբեր մարզերում տեղակայված 200 ավտոսրահներում:
Amazon-ը մտադիր է ապագայում ընդլայնել համագործակցությունը նաև մեքենաների վաճառքով զբաղվող այլ ընկերությունների հետ։ Ծառայության մեկ այլ առանձնահատկություն կլինի հաճախորդների համար սեփական մեքենաների շուկայական արժեքը որոշելու հնարավորությունը:
Ներկայումս Amazon Autos հարթակում կա 35 մակնիշի ավտոմեքենա։ Նոր ծառայության գործարկումը կլինի ընկերության կարևոր քայլերից մեկը ավտոմոբիլային առևտրի շուկայում միջազգային գործունեության ընդլայնման ուղղությամբ։





