Աշխարհահռչակ LEGO խաղալիքների ընկերությունը նախատեսում է Եվրոպայում իր չորրորդ արտադրական գործարանը կառուցել Պորտուգալիայում։ Դանիական ընկերությունը նոր նախագծի իրականացման համար կներդնի 1 մլրդ եվրո։
Գործարանը կկառուցվի Պորտուգալիայի Էսթարեխա քաղաքում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի, իսկ արտադրական համալիրը շահագործման կհանձնվի 2030 թվականին։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի ժամանակակից ավտոմատացված տեխնոլոգիաներով հագեցած ձեռնարկություն, որը կապահովի ավելի քան հազար մարդու աշխատանք։
Նոր արտադրական համալիրը կզբաղեցնի 60 հա տարածք։ Փակ արտադրական և այլ օբյեկտների ընդհանուր մակերեսը կկազմի 115 հազար քառ. Ձեռնարկությունում արտադրված խաղալիքները կմատակարարվեն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների շուկաներ։
Ներկայումս LEGO-ի արտադրական օբյեկտները գործում են Եվրոպայում՝ Դանիայում, Հունգարիայում և Չեխիայում: Նոր գործարանը, որը կկառուցվի Պորտուգալիայում, ավելի կբարձրացնի ընկերության արտադրական հզորությունները տարածաշրջանում։
LEGO շինարարական հավաքածուները՝ հավաքված առանձին մասերից, մեծ տարածում ունեն տարբեր տարիքի երեխաների շրջանում և նպաստում են ստեղծագործական և դիզայներական հմտությունների զարգացմանը։





